Կառավարության հրեղեն լրտեսը, կամ ինչպես են մեզ գաղտնալսում
copy image url

Կառավարության հրեղեն լրտեսը, կամ ինչպես են մեզ գաղտնալսում

Միտք 3 տարի առաջ - 17:40 24-11-2021

Դեռ օգոստոսից լուրեր տարածվեցին, որ Փաշինյանը մոտ 7 միլիոն դոլար գումար է ծախսել, որպեսզի ձեռք բերի Pegasus լրտեսական ծրագիրը։ Սակայն այդ ժամանակ տեղեկատվությունը որևէ կերպ հաստատել հնարավոր չէր, քանի որ չկար փաստական ապացույց` այդ մասին խոսելու համար։

Սակայն երկար սպասելու կարիք չեղավ։ Կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»։ Հիմա արդեն նման ծանուցում ստացածների թիվը հասել է 10-ի։

Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ ծրագիրը ձեռք է բերվել դեռ ամռան կեսերին ու նախատեսված է եղել հատուկ մի քանի ընդդիմադիր գործիչների դեմ նյութեր հավաքելու համար։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Սյունիքի համայնքապետերի զանգվածային ձերբակալությունները սկսվեցին հենց այս ծրագրային ապահովման ներդրումից հետո։

Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։ Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը Իսրայելական NSO Group կազմակերպության արտադրանքն է։ Այն օգտագործում են հիմնականում արտաքին հետախուզական տվյալներ հավաքելու համար, թեև ընկերության կանոնադրության մեջ գրված է, որ երկու երկրների միջև լրտեսական գործունեությունն իրենց ծրագրային ապահովման միջոցով արգելվում է։

Ինչպե՞ս պարզվեց։ Բանն այն է, որ Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի նկատմամբ, որպեսզի դատարանով արգելի տվյալ ընկերությանը օգտվել Apple-ի որևէ արտադրանքից։ Ու ի բողոք այս ամենի` սկսել է հատուկ ծանուցումներ ուղարկել iPhone-ի բոլոր այն օգտատերերին, ում սարքավորումների վրա առկա է տվյալ ծրագրային ապահովումը։ Հենց այստեղից էլ հայտնվել է առաջին փաստական ապացույցը։ Ի դեպ, ծանուցում ստացածներից մեկը ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանն է։

Տրամաբանական հարց է առաջանում՝ որտեղի՞ց այն վստահությունը, որ ծրագիրը ձեռք է բերել հենց կառավարությունը կամ դրա ցուցումով։ NSO Group ընկերության քաղաքականության համաձայն՝ լրտեսական գործունեություն իրականացնող ծրագրերը ոչ մի դեպքում չեն վաճառվում անհատներին կամ մասնավոր կազմակերպություններին։ Գործարքները տեղի են ունենում բացառապես պետական կառույցների ու հատուկ ծառայությունների հետ։

Ինչպե՞ս է տեղադրվում լրտեսական ծրագիրը հեռախոսների վրա ու ի՞նչ է հնարավոր անել դրանով։ Մեթոդները տարբեր են, սակայն հիմնականում օգտագործվում են տարբեր ծրագրային ապահովումների, հավելվածների, նույնիսկ սարքավորումների zero day կոչվող խոցելիությունը։ Կոնկրետ Apple-ի սարքավորումների դեպքում օգտագործվում էր cpu-ի խոցելիությունը, որն ընկերությունը վերացրեց սեպտեմբերին։ Վերջին մեթոդներից մեկը SMS հաղորդագրությունների միջոցով մուտք գործելն էր։ Անհրաժեշտ է պարզապես անցնել հղումով ու վերջ։ Թեև վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն SMS ստանալը լրիվ բավարար էր հեռախոսն ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու համար, հղումով անցնելն այլևս պարտադիր չէ։

Երբ ծրագրային ապահովումը հայտնվում է ձեր հեռախոսում, դուք այլևս ոչ մի ազդեցություն չեք ունենում դրա վրա, այն զուգահեռաբար կառավարում է բոլորովին այլ մարդ։ Նա կարող է միացնել Ձեր ձայնագրիչը, ձեր փոխարեն նամակներ գրել, ջնջել այդ նամակները, լուսանկարել և տեսանկարահանել, ամբողջությամբ հասանելիություն է ստանում հեռախոսում եղած լուսանկարներին, հոլովակներին և այլն։

Ինչպես արդեն նշվեց, NSO Group-ն իսրայելական շահույթ հետապնդող ընկերություն է, և հետևաբար, ոչ մի երաշխիք չկա, որ այդ տվյալները վերջնական արդյունքում չեն հայտնվում այդ ընկերությունում կամ իսրայելական հատուկ ծառայություններում, հետո էլ վերավաճառվում կամ փոխանցվում, օրինակ, Ադրբեջանին։ Չմոռանանք, որ թե մինչև պատերազմն ու թե պատերազմի ամբողջ ընթացքում Իսրայելը զենք ու տվյալներ էր մատակարարում թշնամական Ադրբեջանին։ Սակայն անգամ սա չի կանգնեցրել կառավարությանն ու անձամբ Փաշինյանին, որպեսզի անձնական ամբիցիաները բավարարելու և իշխանությունն ամրապնդելու համար ձեռք բերի նման ծրագրային ապահովում, այն էլ՝ 7 միլիոն դոլար արժողությամբ։

Ի դեպ, ընկերության բազմաթիվ արտադրանքներ Apple-ի դատական հայցից հետո ԱՄՆ-ում արգելվել են։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
21:30 Զարգացման նպատակ չկա․ Հայաստանի կիսատ-պռատ ռազմարդյունաբերությունը
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
18:22 Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում