Մամուլ 2 տարի առաջ - 08:50 28-05-2024

Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ եւ մեր ժամանակների ամենամութ պաշտոնյաներից է, պարզվում է՝ իշխանությունները լուրջ փորձությունների են ենթարկել։ Դեռեւս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի, հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Այո, մի զարմացեք` մեր երկրում ոչ միայն ընդդիմությանն են լսում, այլեւ իշխանության մեջ գտնվողներին:

Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվվել, անմիջապես դիմել է Հատուկ ծառայություններին՝ ճշտելու. արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարում է, որ այդ պարագայում մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաեւ միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ «սպառնալիքից» հետո Ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ է այդ ծրագիրը տեղադրվելու իր հեռախոսում, ոստի հայցում են իր ներողամտությունը: Սակայն իրավապահ համակարգում խոսում են, որ այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել էին նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել եւ դրանք պահվում են որպես կոմպրոմատ, խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ