Արտաքին 4 տարի առաջ - 15:08 24-11-2021

Apple-ը դատի է տվել լրտեսական ծրագրեր մշակող իսրայելական ընկերությանը

Apple կորպորացիան դատական ​​հայց է ներկայացրել NSO Group-ի՝ ​​իսրայելական Pegasus լրտեսական սարքավորումներ մշակող ընկերության դեմ։ Apple-ը պնդում է, որ NSO Group-ն օգտագործում է ծրագրային ապահովումը օգտատերերին լրտեսելու համար՝ հատուկ վարակելով նրանց iOS սարքերը:

Apple-ի սարքերում խոցելիություններից մեկը հայտնաբերել է կանադական հետազոտական ​​The Citizen Lab խումբը, որը զբաղվում է կիբերանվտանգությամբ: Հետազոտողների տվյալներով՝ Pegasus-ը ստեղծելիս իսրայելական ընկերությունն օգտվել է PDF ֆայլերի հետ աշխատելու ժամանակ պաշտպանական թերություններից։

Apple-ը դատարանին խնդրել է անժամկետ արգելել NSO Group-ի կողմից Apple-ի ծրագրային ապահովման, ծառայությունների և սարքերի օգտագործումը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան