copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:27 24-03-2022

Apple-ը սկսել է հեռացնել արդեն ավելացված Мир քարտերը Apple Pay-ից

Հայտնի ընկերությունն Apple Pay հավելվածից աստիճանաբար հեռացնում է ավելացված Мир քարտերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուսական վճարային համակարգի հաճախորդների սպասարկումը։

«Apple-ը սահմանափակել է Мир վճարային համակարգի քարտերով վճարումները։ Այս պահին նրանք աստիճանաբար հեռացնում են արդեն ավելացված քարտերը Apple Pay հավելվածից»,- պարզաբանել է Мир քարտապանների սպասարկման ծառայության աշխատակիցը։

Мир վճարային համակարգը կապ է հաստատել Apple-ի հետ՝ պարզելու Apple Pay ծառայության նոր քարտերի ներբեռնումների նվազման պատճառները։