Մամուլ 3 տարի առաջ - 08:52 03-05-2023

Գաղտնալսում են անգամ հոգեւորականներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տարօրինակ լուրեր են մեզ հասնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մեր աղբյուրները պատմում են, որ հոգեւոր դասը խիստ մտահոգված է կաթողիկոսի՝ վերջին շրջանում ակնառու դարձած վախերի համար: Իհարկե, կաթողիկոսը երբեւէ առանձնակի քաջությամբ չի փայլել, եւ դրա վառ ապացույցը նրա ողջ գործունեությունն է, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում վախերի սրացումը գերազանցել է բոլոր սպասումները:

Մեր աղբյուրներն ասում են, որ Գարեգին Բ-ն ամենուր փնտրում է դավաճաններ եւ մատնիչներ, սակայն ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, Արցախի հայաթափման, այլ բացառապես իր անձի անվտանգության եւ կաթողիկոսական աթոռը չկորցնելու համատեքստում: Իրազեկ աղբյուրները նշում են, որ Գարեգին Բ-ի վախերն այնքան են մեծացել, որ Մայր Աթոռի առանձին բաժիններում, աշխատանքային սենյակներում, նույնիսկ Մայր Աթոռի տարածքում գործող ռեստորանում, որտեղ հաճախ են ճաշում հոգեւոր դասի ներկայացուցիչները, սկսել են համատարած գաղտնալսում իրականացնել:

Հոգեւորականները կարծում են, որ այս պաթոլոգիկ վախերի պատճառն իշխանությունների հետ չկարգավորված հարաբերություններն են: Դա է պատճառը, որ կաթողիկոսը փորձում է կոմպրոմատներ ունենալ հանրության շրջանում քիչ թե շատ ճանաչված հոգեւորականների վրա՝ անհրաժեշտ պահին նրանց ուզած ձեւով «կարգի հրավիրելու» համար: Ամենից հետաքրքիրն այն է, որ հնարավոր է նաեւ հրապարակվեն տարբեր հոգեւորականների առանձին զրույցներ, տեսագրություններ ու վարկաբեկիչ նյութեր, որպեսզի նրանք հիմնովին վարկաբեկվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ