Մամուլ 4 տարի առաջ - 08:25 23-11-2021

Հաճելի հարցերով լայվային «ասուլիսն» ու հավանական «100 փաստերը». Փաստ

«Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի հարցերով «ասուլիս» կազմակերպելու ճանապարհով:

Բանն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցուպատասխանի տևողությունը կլինի 1,5-ից 2 ժամ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում է «ծամծմված», երկարաշունչ, թեմայից թեմա նետվելով, ինչպես ասում են, вокруг да около, պետք է ենթադրել, որ նա հազիվ կարողանա պատասխանել 10-15 հարցի: Այնինչ, երեկ մինչ երեկո նրա գրառման տակ 1000-ից ավելի արձագանք կար: Ու թեպետ հստակ նշված էր, որ պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, արձագանքների մեծ մասը քաղաքացիների կողմից էր: Ընդ որում, դրանք դժվար է նույնիսկ հարց անվանել:

Նախ՝ ակնհայտ էր ուղղորդված, կազմակերպված արձագանքների բավականին մեծ քանակը՝ «մեր փրկիչ», «մեր սիրելի վարչապետ» ստանդարտ ոճի մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, գերակշռում էր «ե՞րբ եք հեռանալու» հարցը՝ ամենատարբեր ձևակերպումներով: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ շուտով կարող է հրապարակվել «100 փաստ», բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, այլ ընդդիմադիր շրջանակների: Խոսքը Փաշինյանի ու իր կառավարության ձախողած «100 փաստի» մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դրա հրապարակումը ձգձգվում է այն պատճառով, որ դեռ չեն կարողանում բոլոր ոլորտներում ձախողումների հազարավոր փաստերից ընտրել ամենաակնառու 100-ը...»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին