Ներքին 4 տարի առաջ - 20:59 22-11-2021

Այսօր Նիկոլն ու Հայաստանը միմյանց ձեռքը կրակն են ընկել․ Արտակ Զաքարյան

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակից, վաղը Նիկոլն իր ֆեյսբուքյան ասուլիսով դիմելու է ձեզ և անուղակի կերպով հիմնականում ասելու է հետևյալը.

1. «Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում և չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետևաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ ևս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել»:

2. «Մենք պարտվել ենք, հետևաբար պարտավոր ենք կատարել 2021թ. նոյեմբերի 9-ին իմ ստորագրած հայտարարության 9-րդ կետը՝ այսինքն բացենք բոլոր կոմունիկացիաներն այնպես, որ թշնամին բավարարվի և ազատ, առանց հայկական կողմի վերահսկողության օգտագործի Ադրբեջանը Նախիջևանին կապող և Սյունիքով անցնող հայկական սուվերեն ճանապարհները» (փաստացի միջանցք, որը կներկայացվի որպես բացված կոմունիկացիա):

Մնացած բացատրությունները, որոնք վաղը կտա Նիկոլը՝ մեծ հաշվով մանիպուլյատիվ լոլոներ են լինելու, այնպես ինչպես զրոյական կետից սկսեց ու Արցախը Հայաստան է ասելով հանձնեց Արցախի մեծ մասը, և ամբողջ Հայաստանը դրեց մեծ հարվածի տակ:

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵ՛Ք,

փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից:

Այսօր Նիկոլն ու Հայաստանը միմյանց ձեռքը կրակն են ընկել»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա