Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:46 21-11-2021

Պեսկովը ցավում է, որ Էրդողանի թյուրքական աշխարհի քարտեզի վրա նշված չէ, որ նրա կենտրոնը Ալթայում է

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։ Այս մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Ես կարող եմ ափսոսալ միայն այն բանի համար, որ քարտեզի վրա դեռևս չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում», - ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այս կենտրոնը «Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»։

Պեսկովը պարզաբանել է, որ սա «այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք ծքգել են»։ «Ես սա ասում եմ որպես թուրքագետ»,- շեշտել է նա։

Ավելի վաղ PND-ի թվիթերյան էջը տեղադրել էր Էրդողանի և Բահչելիի լուսանկարը՝ այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզը։ Պատկերում թյուրքական աշխարհին է վերագրված Ռուսաստանի տարածքի զգալի մասը։ Բոլոր ներկված տարածքները բաժանված են երեք գույների. կարմիրով նշված են Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նարնջագույնով նշված են Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի մասը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի մեծ մասը և Մոնղոլիայի արևմտյան մասը։ Դեղինով նշված են Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը։ Թե ինչ են նշանակում այս գույները, թուրքական կողմի հրապարակման մեջ չի նշվում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին