Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:50 01-03-2023

Իրանի իշխանությունները փակել են Թավրիզի ադրբեջանական հետազոտությունների կենտրոնը, որը թյուրքական անջատողականության օջախներից մեկն է

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել փակել Թավրիզի ադրբեջանական հետազոտությունների կենտրոնը, որը գործում էր Թավրիզի համալսարանի կազմում։ Այս մասին հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե իբր Իրանի իշխանությունները դադարեցրել են կենտրոնի գործունեությունը և ուժեղացրել ճնշումը նրա անդամների վրա։ Հրապարակման համաձայն՝ կենտրոնի որոշ ուսանողներ հեռացվել են, կենտրոնում իրականցվել են չարտոնված ստուգումներ և այլն։

Բացի այդ նշվում է, որ կենտրոնի երկու անդամներ՝ Հադի Հեյդարի Ազադը և Իբրահիմ Ահմեդփուրը փետրվարի 27-ին ձերբակալվել են։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտում են նաև, որ Իրանի իշխանությունները նախկինում նույնպես հետապնդել են այս կենտրոնի անդամներին։ Մի քանի տարի առաջ ձերբակալվել և խոշտանգվել է Թավրիզի համալսարանի գյուղատնտեսության և ֆերմերային ֆակուլտետի ուսանողուհի Աֆսանա Թոքիրը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ամիսներին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերել հյուսիսարևմտյան նահանգներում գտնվող ադրբեջանցի անջատականները։ Պանթուրքիստները ջարդեր են կազմակերպել, փողոցներում հարձակվել իրավապահների վրա, նրանց բոլոր գործողություններն ուղեկցվել են հակաիրանական, անջատողական և պանթուրքիստական ​​կարգախոսներով։

Նշենք, որ Թավրիզի համալսարանի ադրբեջանական հետազոտությունների կենտրոնը այդ երկրում թյուրքական անջատողականության օջախներից մեկն է։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի