Համաշխարհային բանկի ծրագրով վերանորոգվում և կահավորվում է ԵՊԲՀ-ի «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը»
copy image url

Համաշխարհային բանկի ծրագրով վերանորոգվում և կահավորվում է ԵՊԲՀ-ի «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը»

Ներքին 3 տարի առաջ - 21:47 28-12-2021

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրով ավարտին են մոտենում Երևանի պետական բժշկական համալսարան «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» վերանորոգման և կահավորման աշխատանքները: Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։

Այստեղ ուսանողները պրակտիկ հմտություններ ձեռք կբերեն, նաև կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:

ՀԲ ծրագրով Հայաստանի 17 բուհերում արդեն իսկ գործում են 25 նորարական կենտրոններ: