Մամուլ 4 տարի առաջ - 08:05 20-11-2021

Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։ Ըստ էության, նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո առայժմ հրապարակային բողոքի գործողություններ, կարծես, չկան, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դա միայն հրապարակային մասն է։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն ձևավորվել է օպերատիվ կառավարման շտաբ, որն անդադար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական, հասարակական շրջանակների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև անհատ գործիչների, այդ թվում՝ նախկին պատգամավորների, մտավորականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։

«Փաստի» տեղեկություններով, Հայաստանի տարածքում ստեղծվել են շուրջ 40 տարածքային կենտրոններ, որտեղ պատրաստվում են անդամագրել դիմադրությանը մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիներին։ Միաժամանակ ձևավորվել է նաև իրավական մեծ թիմ՝ իշխանական ճնշումներին, ոստիկանական բռնություններին դիմագրավելու ու հակադարձելու համար։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նախապատրաստական աշխատանքների ամբողջացումից հետո չեն բացառվում լայն թափով անակնկալ բողոքի գործողությունները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ