Արտաքին 4 տարի առաջ - 13:35 19-11-2021

ԵՏՄ-ն լիովին բավարարում է հացահատիկի, շաքարի, բուսայուղերի սեփական պահանջները․ Միշուստին

Միխայիլ Միշուստին այսօր տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում խոսեց նաև այն մասին, որ Համավարակը ցույց տվեց, որ ԵՏՄ մասնակիցների փոխգործակցությունը մնում է կայուն անգամ ամենաբարդ հանգամանքներում։

«Մեր երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են։ Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին փոխադարձ առեւտուրը ավելացել է ավելի քան 30 տոկոսով, երրորդ երկրներ արտահանումն ավելացել է գրեթե 40 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24 տոկոսով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ լավ դինամիկա է ցուցադրում գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի ծավալը։

«Մենք լիովին բավարարում ենք հացահատիկի, շաքարի, բուսայուղերի եւ որոշ այլ արտադրանքների մեր պահանջարկը ի հաշիվ սեփական արտադրության»,- ավելացրել է Միշուստինը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց