Ներքին 4 տարի առաջ - 19:05 17-11-2021

Ամբողջ օրվա ընթացքում նախարարը ՊՆ շենքը չի լքել

Երեկ Սյունիքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում պաշտպանության նորաթուխ նախարար Սուրեն Պապիկյանը, որը իշխանական շրջանակներում «Мальчик на побегушках»-ի համարում ունի, ամբողջ ընթացքում թաքնված է եղել ՊՆ-ի տարածքում։ Այս մասին նաև մամուլում հրապարակումներ եղան, իսկ ՊՆ մեր աղբյուրներն հայտնում են, որ Պապիկյանը մինչև ռազմական գործողությունների ավարտն է այնտեղ գտնվել և չի էլ այցելել Սյունիք, որ տեղում ծանոթանա իրավիճակին, տեսնի՝ ինչ է կատարվում։

Ինչի՞ց էր պաշտպանության նախարարը թաքնվում, և թե ինչով է ՊՆ-ում զբաղված եղել, դժվար է ասել, սակայն նախարարության աշխատակազմը ապշած է, որ նախարարը Սյունիք մեկնելու փոխարեն ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել։ Երեկ տեղի ունեցած փաստացի պատերազմի ընթացքում Սուրեն Պապիկյանի անունը ընդամենը մեկ անգամ է հայտնվել մամուլում, դա էլ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հեռախոսազրույցի առիթով։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում