Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 16:39 17-11-2021

Հայկ Կոնջորյանը վախենում է «անշերեփ» մնալուց

Կոնջորյանն ունի նույն վախերը, ինչ 2018 թվականին, քանի որ ամեն պահի քաղաքական շախմատի սեղանին կարող է խաղաքարտերը փոխվել ու մնա իր հիփոթեքի ու անսկզբունք անվան հետ միայնակ։ Ու՞ր պետք է նա այժմ ճամբարափոխ լինի։

Սույն գեղեցկադեմ երիտասարդը, որն այսօր Ազգային ժողովի իշխանական ՔՊ խմբակցության ղեկավարն է, այս «փառքին» հասել է դարձյալ դավաճանության և իրեն «աճեցրած» ու ասպարեզ բերած, իրեն կնքած անձին ուրանալու ճանապարհով։ Հայկ Կոնջորյանը ևս ԼՀԿ հիմնադիրներից է՝ Էդմոն Մարուքյանի ու Մանե Թանդիլյանի հետ։ Բայց մինչ այդ նա աշխատել է նաեւ նախկինների՝ ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ական իշխանության համար։ Իր ուսանողական կյանքի համար պարտական է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին, որի տնօրենը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր եւ նախկին փոխնախարար, այն ժամանակ ՀԺԱՄ վարչության անդամ Վահրամ Մկրտչյանն էր։ Հիմնադրամը ֆինանսավորվում էր Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի կողմից, եւ այդ միջոցներից էին փոխանցվում հիմնադրամի հետ համագործակցող ուսանողների ուսման վարձերը։ ԼՀԿ համագումարում իր թղթե շերեփի մասին ելույթով հայտնի դարձած Հայկ Կոնջորյանը դեռեւս 2015-ին հեռացել է ՀՀԿ-ից եւ դարձել «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր խմբի անդամ։ Եվ որպեսզի նրանց կապերն այդ կուսակցության կազմում հնարավորինս ամուր լինեին, Կոնջորյանը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին դարձել էր քավորը ։ Կոնջորյանի մուտքը խորհրդարան եղավ որպես «Ելք» խմբակցության փորձագետ, իսկ 2018-ի մայիսից՝ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր։ 2018-ի հոկտեմբերի 30-ին նա ուրացել է սեփական քավորին՝ Էդմոն Մարուքյանին, եւ Ալեն Սիմոնյանի ու Վահան Կոստանյանի կանչով հայտնվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Կոնջորյանը դավաճանել է նաեւ հարազատ քաղաքին՝ իր ծննդավայր Չարենցավանին, ուր պատգամավոր դառնալուց հետո գրեթե չի այցելել, որեւէ մեկի հետ չի շփվում, չի շփվում նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի իր երբեմնի ընկերների հետ։ Փոխարենը այսօր պարոն Կոնջորյանն իշխող ՔՊ խմբակցության ղեկավարն է՝ իշխանության մեջ ազդեցիկ դեմք։

Սակայն ի վերջո ո՞րն է Հայկ Կոնջորյանի՝ «Լուսավոր Հայաստան»-ից դուրս գալու հիմնական պատճառը։ Դեռևս 2018 թվականին մեր տեղեկություններով Հայկ Կոնջորյանը հիփոթեկով բնակարան էր գնել քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում։ Իհարկե պարզ է, որ «Ելք» դաշինքի՝ խորհրդարանում որպես խմբակցություն այլևս չլինելուց, ինչպես նաև հեղափոխությունից ու սպասվելիք արտահերթ ընտրություններով պայմանավորված Կոնջորյանի մոտ մտավախություն էր առաջացել, որ քավորի՝ խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցելը ընտրություններին կարող է վատ անդրադառնալ իր վրա, այսինքն՝ հնարավոր է «Լուսավոր Հայաստանը» չհայտնվեր խորհրդարանում, ու քանի որ բնակարանն արդեն ձեռք էր բերել՝ չդառնալով «մանդատավոր» , չէր կարողանալու տալ հիփոթեքի գումարը։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանն ամեն գնով փորձում էր «քանդել» իրենից հետո կուսակցությունը։ Երիտասարդներին և կուսակցության անդամներին հաղորդագրությունների և զանգերի միջոցով փորձել է հարմար պաշտոն առաջարկելով կանչել ՔՊ։

Ի դեպ , իր տիրապետության տակ ունենալով մեծաքանակ աշխատակազմ, վերջինիս համար, ըստ էության, սկզբունքային հարց է իր կենսագրությունից հեռացնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության երբեմնի անդամ լինելու հանգամանքն ու Էդմոն Մարուքյանի հետ ունեցած առնչությունը։ «Հայկ Կոնջորյան» վիքի հոդվածի էջի փոփոխությունների պատմությունը հետևյալն է. անհայտ IP հասցեից անհաջող փորձեր է կատարվում հեռացնելու նշած կենսագրական հատվածը (փորձառու մասնակիցները և ադմինիստրատորները խափանում են «վիքի վանդալիզմը»), որից հետո այդ գործը շարունակելու պատիվը ստանձնում է ոմն Ինեսսա Շահնազարյան , ով ըստ մեր ֆեյսբուքյան որոնման արդյունքների՝ ՔՊ խմբակցությունում աշխատում է որպես պատգամավորի օգնական: Մեկ այլ հետաքրքիր փաստ. Կոնջորյանի կենսագրությունից ԼՀԿ անդամ հանդիսանալու փաստը ջնջելու առաջին փորձը կատարվել է 2019 թվականի փետրվարի 8-ին։

Ի վերջո, Կոնջորյանը դավաճանել է նաեւ հարազատ քաղաքին՝ իր ծննդավայր Չարենցավանին, ուր պատգամավոր դառնալուց հետո գրեթե չի այցելել, որեւէ մեկի հետ չի շփվում, չի շփվում նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի իր երբեմնի ընկերների հետ։ Փոխարենը այսօր պարոն Կոնջորյանն իշխող ՔՊ խմբակցության ղեկավարն է՝ իշխանության մեջ ազդեցիկ դեմք։ Ահա, թե ովքեր են իշխանական «դեմքերը» ...

Ձեզ գուցե հետաքրքրի