Մամուլ 4 տարի առաջ - 09:29 13-11-2021

Իրանից բեռնափոխադրումներն էլ կարող են թույլ չտալ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չնայած «ադրբեջանական կողմը դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում՝ ճանապարհից օգտվելու համար, բնականաբար՝ նաեւ անձնագրերի ստուգում»:

Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, եւ ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը, որքան էլ զավեշտալի է հնչում` դրա համար Ադրբեջանը նաեւ մուտքի վիզա կարող է պահանջել։ Նույն հիմնավորմամբ էլ Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ։ Այս հարցերը կարգավորելու համար պետք է պետություն ունենալ, բայց եթե ունենայինք, այդ մաքսակետն ուղղակի չէր հայտնվի Սյունիքում»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ