Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:38 12-11-2021

Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին Ֆիզուլիում (Վարանդա) դպրոց կառուցելու համար

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին։

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Շավքաթ Միրոմոնովիչ Միրզիյոևին։ Անձամբ նրա նախաձեռնությամբ Ուզբեկստանի բյուջեի հաշվին Ֆիզուլիի շրջանում մեծ դպրոց կկառուցվի։ Մեզ ներկայացվեց դպրոցի նախագիծը, և սա համերաշխության, բարեկամության և եղբայրության ևս մեկ քայլ է։ Ադրբեջանի ժողովուրդը բարձր է գնահատում դա»,- ասել է Իլհամ Ալիևը։