Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:13 11-11-2021

Դավթաշենի կամրջի վրա իրար են բախվել շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն ու «07»-ը․ shamshyan.com

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Դավթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության, BMW և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Տիգրան Թադևոսյանն ու Արմեն Հայրոյանը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: