Երևան +15°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:06 20-12-2022

Դավթաշենի կամրջի վրա բախվել է 27 ավտոմեքենա. ճանապարհը երկկողմանի փակ է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:
Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։

Oragir.News-ի տեղեկություններով հասարակական տրանսպորտին թույլատրվեց հակադարձ ճանապարհով անցնել կամուրջը։ Վթարված մեքենաները էվակուատորներով հեռացվում են։






Ամենից շատ դիտված