Մամուլ 4 տարի առաջ - 09:55 11-11-2021

Մե՛կ նալին են խփում, մե՛կ մեխին. նոր խաղատներ կարող են ստեղծվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը մի կողմից արգելում է շահումով խաղերի, խաղատների եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդը զանգվածային լրատվական միջոցներում՝ այդկերպ վնասելով նաեւ լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ հենց օրենքի նախագծով նոր խաղատներ ստեղծելու հնարավորություն է ամրագրում:

Մասնավորապես, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Ինչպես հայտնի է, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան քաղաքներում թույլատրվում է խաղատների գործունեությունը: Եվ, ահա, նախարարությունը ցանկանում է օրենսդրությամբ ամրագրել, որ խաղատներ կարող են լինել նաեւ այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային կենտրոններ: Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունը ցանկանում է արգելել մամուլով բուքմեյքերական գովազդը, որպեսզի նպաստի խաղամոլների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծում նոր խաղատների ստեղծման, այն էլ՝ նույնատիպ պայմաններով: Սա նշանակում է, որ կառավարությունն ազնիվ չէ իր հայտարարություններում եւ իրականում Նիկոլ Փաշինյանին քննադատող մամուլին ֆինանսապես խեղճացնելու խնդիր է իր առջեւ դրել»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ