Ներքին 4 տարի առաջ - 13:01 10-11-2021

Արագածոտնում կվերականգնվի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդ» հուշարձանը

«Արմենպրես»-ի հայտնում է, որ նախատեսվում է վերականգնել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդ» հուշարձանը, որը պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է և կառուցվել է Ք.ա. 1-ից Ք.հ. 1-ին դարերին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ բերդն ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարե մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք իրեր։

Եսայի Ասատրյանի մահվանից հետո նրա ընտանիքը ամեն կերպ փորձում է շարունակել գիտնականի գործը։ Նոյեմբերի 5-ին Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր, համաձայն որի 2022-ից կսկսվեն «Զաքարի բերդ» հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման, գիտական հետագա ուսումնասիրության աշխատանքները։ Հուշագիրը կնքվել է Եսայի Ասատրյանի ընտանիքի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև։

Նույն օրը դպրոցում բացվել է թանգարան և հայագիտական լսարան։ Վերջինների աշխատանքը տնօրինելու են գիտական աշխատակիցներ, լսարանում դասախոսություններ և կրթական ծրագրեր են անցկացվելու, որոնցից կարողանալու են օգտվել նաև հարակից համայնքների դպրոցների աշակերտները։

Գիտնականի ընտանիքը ՊՈԱԿ-ի և ինստիտուտի հետ զբաղվում է նաև Եսայի Ասատրյանի անտիպ նյութերի ուսումնասիրությամբ և դրանց հրապարակման պատրաստությամբ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ