Ներքին 5 տարի առաջ - 10:03 10-11-2021

Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով 1 տարվա ընթացքում սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ամփոփել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմի` Արցախի բնակչության հանդեպ իրականացրած հանցավոր գործողությունների վիճակագրությունը։

Դրա համաձայն` մեկ տարվա ընթացքում Արցախի հայկական բնակավայրերի մոտ տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնցով հարուցվել է 43 քրեական գործ։

«Թեև Եռակողմ հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու, Արցախը հայաթափելու ծրագրավորված և համակարգված գործողությունների»,– նշել է Արցախի ՄԻՊ–ը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով 1 տարվա ընթացքում սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձ է կատարվել 24 քաղաքացիական և 44 զինվորական անձանց նկատմամբ, տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ են ստացել 9 քաղաքացիական և 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության են ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքի` 2-ը:

Սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով Արցախի քաղաքացիներին պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս։ Խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, 2 շինարարական տեխնիկա։ Հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակ:

«Անցած մեկ տարվա ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որոնց գնդակները թափվել են տների տանիքներին կամ հասարակական վայրերում՝ դրանով իսկ ոտնձգելով խաղաղ բնակչության հոգեբանական անձեռնմխելիության դեմ»,– հավելել է Արցախի ՄԻՊ–ը։

Գեղամ Ստեփանյանը նաև հայտնում է, որ արձանագրված բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie