Ներքին 4 տարի առաջ - 20:08 09-11-2021

Չգիտեմ՝ որտեղ ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամեն ինչ նոր է սկսվում։ Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը վերածվում են մի մեծ կծիկի և որևէ իրադարձություն դրանցից մեկում ուղղակիորեն դետոնացիա է ենթարկում մյուսներին, և այս մեծ տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու՝ աներևակայելի կոալիցիաներ են կարող ստեղծվել, վերաբաժանումներ ու սահմանների փոխակերպումներ են լինելու։ Ժամանակն էլ սկսել է արագ աշխատել։

Խաղացողները շատ են ու նրանց հարաբերությունները կայուն չեն, կարող են արագորեն փոխվել ու յուրաքանչյուրն երկակի խաղ է խաղում ու խաղալու։ Ու ամենակարևորն այն է, որ առաջին պլան է գալիս ոչ թե բանակների ու տնտեսությունների հզորությունն, այլ փոփոխությունների տրամաբանությունն ճիշտ հասկանալն ու ճիշտ խաղալը։

Չգիտեմ՝ որտեղ ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա։ Նաև կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ