Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:05 29-11-2022

Ինչքան ջահել-ջուհուլ կա բերել լցրել են թատրոն, բայց չէ որ մեզ դերեր խաղացող է պետք. դերասաններին հեռացնում են թատրոնից

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը և այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Oragir.News-ի հետ զրույցում Լուսինե Կիրակոսյանը խոսելով հունվարի 1-ից թատրոնից դուրս գալուց ասաց.

«Ուզում եմ այնպես լինի, որ կամ ուրիշ թատրոն տեղափոխվեմ, կամ սպասեմ մինչև ուրիշ տեղ գտնեմ ինձ»։

Հարցին, թե նշել են պատճառներ, որի համար ձեզ հանում են գործից, Կիրակոսյանն ասաց.
«Ոչ մի պատճառ չի նշում, միշտ ասում էր՝ համբերի, լավ կլինի, դեռ հարմար բան չկա, ես դերեր եմ գտել, ես պիես եմ գտել»։

Հետաքրքրվեցինք դերասանուհուց, Դուք միակն եք, ում հեռացնում են թատրոնից, դերասանուհին պատասխանեց.
«Գուժ Մանուկյանին էլ է ազատում, մարդիկ կան, ում աշխատանքը կես դրույք է դարձնում, իբրև թե քաղաքապետարանն ասել է՝ իզուր տեղն ինչի ես աշխատավարձ տալիս, աշխատավարձն էլ ինչքան է իննսունքանի հազար։ Մարդկանց աշխատավարձը կիսել է, մեզ էլ հանում է, բայց եթե մարդուն դեր չես տալիս, փոխանակ դեր տաս, որ ավել-պակաս խոսք չլինի, դու մարդուն հանում ես»։

Խոսելով այն մասին, թե երբևէ կպատկարեցներ, որ իր հետ նման բան կպատահի, դերասանուհին ասաց.

«Ինչ պատկերացնել, իմ մտքով անգամ նման բան չէր անցնում, ես այնպիսի դերեր եմ խաղացել, որ թերթերի մեջ գրում էին՝ նա հայ թատրոնը նոր աստիճանի բարձրացրեց, նա հայ թատրոնին նոր գույներ տվեց, այսպիսի բաներ են իմ մասին գրել։

Հայաստանում ընդունված չէր, ես իմ ամեն խոսքից հետո բեմի վրա ծափ էի տալիս։ Շատ ահավոր բան է, մտքովս չէր անցնում, որովհետև նա միշտ ինձ գովացել է, ասել է, դու քո մշտական տեղն ունես, միշտ գովել են ինձ, ասել՝ տաղանդավոր նրա կողքին կանգնող չկա։ Մի երկու տարի առաջ ինքը ասել է, որ յուրաքանչյուր թատրոն երջանիկ կլինի, որ Լուսինեի նման դերասանն աշխատի իրենց թատրոնում, բա դա ինչ եղավ, ինչի ես դու բոլորին դերեր տալիս, բոլորը դերեր ունեն, ինձ հարմար դեր չեղավ։ Եթե մարդ մի մտքին դնի, ուզենա անի, կանի»։

«Ինչքան ջահել-ջուհուլ կա բերել, լցրել են թատրոն, բայց չէ որ մեզի դերեր խաղացող է պետք ունենալ, բայց դերասանը հո մարմնամարզիկ կամ ֆուտբոլիստ չէ, դերասանը դերասան է, եթե հիշողությունը տեղն է, կարող է խոսա, կարող է նորմալ քայլել բեմի վրա, նա պետք է աշխատի, այդպես է միշտ էլ»,- ավելացրել դերասանուհին։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Ես շարունակում եմ աշխատել թատրոնում, ուղղակի առայժմ ի վիճակի չեմ»։

Հետաքրքրվեցինք ժողովրդական արտիստից, իսկ հունվարից աշխատելու եք, պատասխանեց. «Իհարկե, աշխատելու եմ։ Ուղղակի, ես հիմա՝ վիրահատությունից հետո, առայժմ չեմ կարող, թե չէ ես պատրաստ եմ աշխատել»,- նշեց Մանուկյանը։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի կինը՝ Հասմիկ Օհանյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց.

«Դա թատրոնի պատմության մեջ չլսված բան է, որ Գուժ Մանուկյան դերասանին զրկեն աշխատավարձից հունվարից հետո։ Չեմ կարծում, որ մեծերի հանդեպ հարող են այդքան տգետ լինել։ Կորոնավիրուսի պատճառով թատրոնը երկու-երեք տարի չի գործել, հիմա հատուկենտ ներկայացումներ են, վիճակը այն չէ, Գուժ Մանուկյանը մինչև վիրահատությունը խաղում էր բարդ դերեր»։

Հարցին, թե հիմա պարոն Մանուկյանը պատրաստ է խաղալ թատրոնում, Օհանյանն ասաց. «Հիմա այդ ներկայացումը պետք է վերականգնեն, որպեսզի կարողանան խաղալ, ահագին ընդմիջում է եղել, ոչ թե Գուժի պատճառով, այլ հենց այդ վիրուսի պատճառով»։

Հետաքրքրվեցինք Օհանյանից, իսկ ձեզ որևէ կերպ ծանուցել են, որ պարոն Մանուկյանը հունվարից դադարելու է աշխատել թատրոնում, Օհանյանն ասաց. «Զանգահարել է կադրերի բաժնի աշխատողը, ասել, որ ծանուցում կա և ծանուցումը ուղարկել են, բայց Գուժ Մանուկյանը կտրականապես մերժել է դա ստորագրել, որովհետև ճիշտ չի համարում դա և այդ ծանուցումը հետ է վերադարձվել իրենց մոտ է։

Ճիշտն ասած, բողոքարկելու ցանկություն կա, քանի որ սխալ բան են անում։ Թատրոնի ղեկավարն ինքը կողմ չէ, որ նման բան է տեղի ունենում, որորվհետև թատրոնի պատմության մեջ նման բան տեղի չի ունեցել, մեծագույն դերասանները, ովքեր ի վիճակի չեն եղել խաղալու մինչև վերջ վարձատրվել են»։