Ներքին 5 տարի առաջ - 17:59 07-11-2021

Ողբերգական դեպք՝ Երևանում․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ըստ նախնական տեղեկությունների, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել և կանգնել:

Օpel-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել:

Մինչ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկներ Գոռ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում պարեկային ծառայության Երևանի գունդ, որ Օpel-ի վարորդը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայրից Nissan X-Trail –ի վարորդը նույնպես բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie