Արտաքին 4 տարի առաջ - 22:13 06-11-2021

Լուկաշենկոն մտել է հիվանդանոցի կարմիր գոտի և հանել բժշկական դիմակը

Բելառուսի նախագահն այցելել է Օրշայի կորոնավիրուսային հիվանդանոցի կարմիր գոտի և հանել դիմակը՝ հիվանդին ապացուցելու համար, որ ինքն է։ Տեսանյութը հրապարակել է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ Լուկաշենկոն մտնում է հիվանդասենյակ և, դիմելով կնոջը, խորհուրդ է տալիս ավելի շատ շարժվել։

Հետո Լուկաշենկոն մեկ այլ հիվանդի հետ նստել է մահճակալին։ Նա շարժվել է։ Նախագահը դիպել է նրան ու ասել. «Պառկիր, ես չեմ պատրաստվում այստեղ պառկել»։ Առաջին հիվանդը նշել է, որ պետության ղեկավարի այցը մեծ պատիվ է իր համար։ Նա ասել է, որ իրեն «հանել են անդրշիրիմյան կյանքից», և ինքը նույնպես բժիշկ է՝ մանկաբարձուհի։

«Լավ է, որ տեսանք իսկական նախագահին»,- ասել է հոսպիտալացված կինը: «Ես եմ», - ավելացրել է Լուկաշենկոն և մի քանի վայրկյանով հանել դիմակը: Նա ասել է, որ որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ոչ թե ինքն է գնում հիվանդանոցներ, այլ իր կրկնորդը։

Այն բանից հետո Լուկաշենկոն գնացել է մեկ այլ հիվանդասենյակ, որտեղ պառկած են ապաքինվածները։ Այնտեղ նա սկզբում իջեցրել է դիմակը քթից, իսկ հետո ամբողջովին հանել է կզակի վրայից։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ