Արտաքին 4 տարի առաջ - 12:33 06-11-2021

ԱՄՆ-ում առաջին անգամ բորենիները վարակվել են կորոնավիրուսով

Կոլորադոյի նահանգի կենդանաբանական այգում երկու բորենիներ վարակվել են կորոնավիրուսով։ Ըստ մասնագետների, սա այս կենդանիների COVID-19-ով հիվանդացության առաջին դեպքն է, Twitter-ում գրել է Դենվերի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։

Հստակեցվում է, որ դրական է եղել 22-ամյա Նգոզի և 23-ամյա Կիբո բորենիների կորոնավիրուսի ախտորոշման թեստը։ Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ կենդանիների մոտ դանդաղաշարժություն, քթից արտադրություն և հազ է նկատվել:

Կենդանաբույժները բորենիների ապաքինման վերաբերյալ լավատեսական կանխատեսում են արել։ Ավելի վաղ նույն կենդանաբանական այգում կորոնավիրուսով էին վարակվել 11 առյուծ և 2 վագր. կենդանիներն արդեն ապաքինվել են։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ