Մամուլ 5 տարի առաջ - 09:43 05-11-2021

Ինչպե՞ս է Մեղրիում ներկայացել Սամվել Բաբայանի կուսակցությունը․ Իրավունք

««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները:

Մասնավորապես, մեզ հասած ճշտվող լուրերի համաձայն, Մեղրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած եւ անցողիկ շեմը հաղթահարած՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցության ավագանու թեկնածուները չեն հանդիսանում տվյալ կուսակցության անդամներ եւ նրանց՝ կուսակցության շարքերն ընդունելու վերաբերյալ առկա չէ «Ազատական» կուսակցության գործադիր մարմնի որոշումը:

Արդյունքում, այդ ընտրություններին «Ազատականը» անկուսակցական թեկնածուների թույլատրելի 30 տոկոսի փոխարեն փաստացի ներկայացրել է 100 տոկոս անկուսակցականների ցանկ:

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, վերը նշվածի մասին կա ԿԸՀ-ին ուղղված դիմում: «Ազատական» կուսակցության իրավաբանական վարչությունից հաստատեցին «Իրավունքի» տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների