Մամուլ 5 տարի առաջ - 08:39 05-11-2021

Որն էր Փաշինյանի՝ Կապան այցի իրական նպատակը․ Հրապարակ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր: Ու թեեւ Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաեւ քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի։

Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինք» կուսակցությամբ։ Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականին Կապանում նույնպես համայնքային ընտրություններ էին, եւ կրկին Փարսյանն էր առաջադրվել, իսկ ՔՊ-ն այսօրվա փոխմարզպետ Նարեկ Բաբայանին էր առաջադրել, եւ անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց քարոզարշավին, բայց պարտություն կրեցին: Սա ՔՊ-ի առաջին պարտությունն էր, ընդ որում` այն պահին, երբ երիտասարդ իշխանություններն իրենց ռեյտինգի պիկին էին»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ