Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:36 16-08-2025

Փաշինյանի «Իրական Հայաստանը» շարունակ կապիտուլացված երկիրն է, որտեղ միակ նպատակը «լավ ապրելն է»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի, առանց երազանքի, առանց զարգացման հստակ ծրագրի, որտեղ միակ նպատակը «լավ ապրելն է», դա հասկանալով միայն կյանքի վայելքները։

Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» առանց երազանքի, առանց ծրագրի, շարունակ կապիտուլացված երկիրն է, ուր զանազան ֆեստիվառներով, տարբեր համերգներով շեղում են հանրության ուշադրությունը։

Վերջին 35 տարում հանուն պետության, հանուն ազգի այսքան զոհողությունների գնացած, արժանապատիվ հայաստանցիների մի զգալի մասը կհեռանա այդպիսի անողնաշար, ոչ արժանապատիվ Հայաստանից։

Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և Սիրիայի ահաբեկիչների կողմից պարտություն կրելուց առաջ Հայաստանին պարտության են մատնել ներսից՝ ստերով, երկիրը թալանելով, օլիգարխիկ-ֆեոդալական համակարգով։ Կամ իրավիճակը արմատապես կխոխենք, կդառնանք օրինական, արժանապատիվ պետություն, կամ՝ 21-րդ դարում Հայաստանը ոտքի տակ կընկնի, կլինի ուրիշների ոտքերը մաքրելու փալաս։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են