Ներքին 5 տարի առաջ - 13:10 04-11-2021

Մենք լոքդաունի չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին նշեց, որ պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել:

«Առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա: Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա․ պատվաստվել: Մենք լոքդաունի չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ պետք է մարդկանց փրկելու այդ փրկության միջոցը կա:

«Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ քաղաքացիներին պետք է փոխանցեն այն ուղերձը, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու միակ տարբերակը պատվաստումն է:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների