Ներքին 4 տարի առաջ - 22:27 03-11-2021

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարող են մեկնել Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստվածները

Նոյեմբերի 8-ից սկսած օդային ճանապարհով ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պարտավոր են ներկայացնել Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու մասին ապացույց և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Բացառությունները խիստ սահմանափակ են։ ԱՄՆ մուտք գործելու համար ընդունելի են համարվում այն պատվաստանյութերը, որոնք հաստատված են ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչության կողմից և արտակարգ իրավիճակներում կիրառման նպատակով արտոնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Պատվաստանյութերի այդ ցանկում ներառված են Հայաստանում առկա 4 պատվաստանյութեր, մասնավորապես՝

Աստրա Զենեկա

Մոդեռնա

BIBP/Սինոֆարմ

Սինովակ/ Կորոնա վակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում