Երևան +14°
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:43 19-04-2023

Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները հետո երեխա ունեցե՞լ են, թե՞ ոչ․ Գեղամ Նազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունը ստեղծե՞լ է մասնագետների խումբ, որոնք լրջորեն ուսումնասիրեն և Հայաստանի անվտանգությունից ելնելով՝ պատասխանեն մի քանի հարցի, այդ թվում՝ ի՞նչ է, ի վերջո, COVID-ը, արհեստածի՞ն էր, թե՞ ոչ.

«Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն միջոցները, որոնք իրականացվում էին, այդ թվում՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ի վերջո, ուզում եմ հստակ ասեք՝ պետությունը քովիդի բուժման համար հիվանդանոցում որքա՞ն գումար է հատկացրել: Ես գիտեմ, որ 1 հոգու համար առաջին և երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներին տրվել է 640.000 դրամ, իսկ երրորդ մակարդակի՝ 840.000 դրամ, սա՝ 1 հոգուն: Հիմա ես ուզում եմ իմանալ՝ քանի՞ մարդ է գնացել հիվանդանոց, պետությունն այս ամբողջ ըբթացքում որքա՞ն գումար է հատկացրել այդ բուժման համար, և, ի վերջո, քանի՞ մարդ է մահացել քովիդից Հայաստանում և քանի՞ մարդ է պատվաստվել, և այդ պատվաստանյութերը մեզ դոտացիա է տրվել ԱՀԿ-ի՞ կողմից, թե՞ Հայաստանն իր բյուջեի հաշվին է վճարել»:

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գնահատական տալու համար ամենացավոտ, բայց խոսուն ցուցիչներից են մահվան աչդյունքները, որոնք գրանցվել են Հայաստանում.

«Դրանք մշտապես թափանցիկ կերպով մշտապես հասանելի են եղել, մենք ժամանակին օրական կտրվածքով էինք ներկայացնում տվյալները, դրանից հետո՝ շաբաթական, ամսական, բայց այս պահին էլ մշտապես մենք այդ տեղեկատվությունը թափանցիկ կերպով տրամադրում ենք: Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակներում է, այս պահին անգիր չեմ հիշի թիվը, բայց պետք է դա համեմատենք մեզ հետ համադրելի այլ երկրների հետ։ Որոշ երկրների համեմատ կրկնակի պակաս է գրանցվել քովիդի մահացություն, այն պարագայում, երբ Հայաստանը մի կողմից դիմակայում էր քովիդի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին»։

Անդրադառնալով պատվաստումներին՝ Ավանեսյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունն առաջին օրվանից աշխատել է, որպեսզի ապահովի մեր երկիրը հնարավորինս տարբեր տեսակի պատվաստանյութերով: Մենք արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն և՛ եվրոպական, և՛ ռուսական, և՛ այլ երկրների առկա բոլոր պատվաստանյութերը»:

Արձագանքելով՝ Գեղամ Նազարյանն Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք ուսումնասիրություններ իրականացվե՞լ են պատվաստված քաղաքացիների շրջանում. «Գիտնականներին հրավիրե՞լ եք պատվաստանյութերը ուսումնասիրելու։ Էդ մարդկանց առողջության վիճակը ստուգե՞լ եք, ստուգե՞լ եք՝ պատվաստվածները հետո երեխա ունեցե՞լ են, թե՞ ոչ»:

«Շատ շահարկվող կեղծ եզրույթները, որ դրանք ազդել են մարդու առողջության վրա, իրականացվել են հարյուր-հազարավոր կանանց ներգրավվածությամբ գիտական ամփոփումներ, և այդ հարյուր-հազարավոր կանանց տվյալները ցույց են տվել, որ պատվաստանյութերը որևէ ձև չե՛ն ազդել վերարտադրողական առողջության վրա, այլ հակառակը: Կան նաև ուսումնասիրություններ, թե ինչպիսի վնաս է հասցրել COVID-19 հիվանդությունը՝ ոչ միայն վերարտադրողական, այլև՝ սրտանոթային և շատ այլ խնդիրներին:

ՀՀ-ն պատվաստանյութեր և՛ ձեռք է բերել, և՛ ստացել է մեծաթիվ նվիրատվություններ»,- եզրափակեց Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը