Ներքին 5 տարի առաջ - 13:20 03-11-2021

Այնպես չէ, որ Արդարադատության նախարարությունը անհանգստացած է որևէ պաշտոնյաի աշխատավարձը բարձրացնելու հանգամանքով․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը:

Նախարարն այս մասին խոսեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Այնպես չէ, որ Արդարադատության նախարարությունը շատ անհանգստացած է կոնկրետ որևէ մեկ կամ մի քանի պաշտոնյաների աշխատավարձները բարձրացնելու հանգամանքով: Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործումը: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Եվ ինչ է տեղի ունեցել. Հակակոռուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավել բարձր են, քան այն ստորաբաժանումում՝ Դատախազությունում, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է: Հետևաբար, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Եվ մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը: Բայց, եթե Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, քան Գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այդ լուծումն այլ կերպ չէին տեսնում, քան ընդհանուր համակարգում բոլորինը բարձրացնելը: Նախարարը հավելեց, որ դա նաև միջազգային փորձագետների տրամաբանությունն է, բոլորի պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի:

«Որևէ պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը տվյալ դեպքում չի քննարկվում: Սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ ավելի բարդություններ, ռիսկեր, այնպես անենք, որ եթե այն բարձր է լինելու, այդ բարձր լինելը փոքր-ինչ տրամաբանական լինի: Եվ գուցե մեր լուծումը լավագույնը չէ, որ փորձում ենք վարչության պետի և դատախազների համար բարձրացնել իրենց ղեկավարի աշխատավարձը, որ դա տրամաբանություն լինի, դրա համար դա դրել ենք քննարկման: Նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ուզում են լսել նաև միջազգային փորձագետների առաջարկները, թե ինչպես անել, որ ղեկավարն ավելի ցածր ստանա, քան ենթական:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ