Մամուլ 5 տարի առաջ - 08:22 02-11-2021

Իշխանությունն ուզում է Մեղրիում «Գյումրի» օպերացիան իրականացնել․ Հրապարակ

«Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը:

Համաձայն օրենսդրության, ավագանու լիազորությունները դադարելուց առաջ պետք է ընտրություններ կայանային, բայց օրենքի պահանջն իշխանությունը խախտեց, եւ ՔՊ-ական յուրայինին համայնքապետի ժՊ նշանակեցին: Այսինքն` օրենք ասվածն այս համայնքում վաղուց չի աշխատում, մինչդեռ համայնքի շահը ենթադրում է, որ հնարավորինս արագ նոր ավագանի ձեւավորվի, քաղաքապետ ընտրվի, եւ անցնեն համայնքային խնդիրների լուծմանը:

Թե ինչու համայնքապետի ԺՊ-ն, որն օժտված է այդ լիազորություններով, նիստ չի հրավիրում, չկարողացանք պարզել․ Արարատ Թումանյանը չպատասխանեց մեր զանգերին, չպատասխանեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ Մեղրիում էլ է իշխանությունն ուզում «Գյումրի» օպերացիան իրականացնել` ընտրված ուժից խլելով հաղթանակը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ