Ներքին 5 տարի առաջ - 13:57 31-10-2021

Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է

Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է:
Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակի նվիրաբերության համար, հատկապես Հայաստանի համար այս ծանր շրջանում։ Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնելու ծածկույթն ամբողջ Հայաստանում։ Համերաշխության և համախմբվածության միջոցով կհաղթահարենք այս համաճարակը», - նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հույս ունենք, որ պատվաստանյութը կօգնի Հայաստանին համավարակից պաշտպանվելու, սիրելիներին և լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու առումով», - նշել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։

«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են», - կարևորել է ԵՄ դեսպան Վիկտորինը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ