Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամների հետ
copy image url

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամների հետ

Ներքին 3 տարի առաջ - 19:41 29-10-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամների հետ:

«Ատլանտյան խորհուրդ»-ը միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնց նպատակն է քննարկել և ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգային խնդիրները:

Նախքան Հայաստան այցելելը, կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում և Վրաստանում: Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան երեք հանրապետություններում, այդ երկրներում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:

Հանդիպման մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանին հարցեր են ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, վերջին տարիների զարգացումների ու 44-օրյա պատերազմի, Հայաստանում հետպատերազմյա իրավիճակի, մեր երկրում ժողովրդավարության մակարդակի, ինչպես նաև ապագային միտված ծրագրերի մասին:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին, արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին:

Խոսելով ժամանակակից աշխարհի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ու գիտական վերջին փոփոխություններն աշխարհը դարձրել են անկանխատեսելի ու անկայուն: Հանրապետության նախագահն արձանագրել է, որ նման աշխարհում մեր տեղն ունենալու և հաջողակ դառնալու կարևորագույն գրավականը մեր ունեցած ամենամեծ ու կարևոր առավելությունը, այն է՝ մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է:

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
22:00 Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
18:43 Ազգային խայտառակություն է, երբ մեծ բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Եկեղեցուն պաշտպանելու համար. Քոչարյան
20:26 Այսօր ԱԺ-ում Նիկոլը խոստովանեց, որ ինչ արել է, գիտակցված է արել. ինքը մարդասպան է և հայրենասպան. Աշոտյան
13:00 Փաշինյանը վախենո՞ւմ է․ ՊՊԾ պետը Թուրքիայում կուղեկցի նրան