Ներքին 11 ամիս առաջ - 16:48 02-08-2025

ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի վերլուծական կենտրոնի հիմնական խորհրդատուն, պարզվում է՝ արհեստական բանականությունն է

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս իր աղմկահարույց հրապարակումներով հայտնի դարձած ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի՝ Զորավար Սեպուհի անունը կրող վերլուծական կենտրոնի հիմնական «աղբյուրն» ու խորհրդատուն, պարզվում է, ոչ ավել, ոչ պակաս, արհեստական բանականությունն է:

Մարդը այսօր հերթական «լուրջ վերլուծությունն» է հրապարակել «Հայաստանի իշխանությունների և եկեղեցու հարաբերություններըի քննական վերլուծություն» թեմայով ու մոռացել է տեքստից մաքրի իր ու իր խորհրդատու ԱԲ-ի միջև երկխոսությունը փաստող տողերը:

Դա ԵՊՀ պրոֆեսորի կոչումը կրողը արել է ավելու ուշ՝ երևի թե չիմանալով, որ խմբագրման պատմության մեջ ամեն ինչ պահպանվում է: Դե, ինչպես ասում են՝ «старость — не радость»:

Ի դեպ, վերջերս Աշոտ Ներսիսյանը սկսեց հանդես գալ մի շարք, այսպես կոչված, գիտական կարծրատիպեր կոտրող մեկնաբանություններով։ Այսպես, նա չստուգված փաստարկների վրա առաջ քաշեց մի տեսություն, թե, իբր, եղել է Աքաստոս անունով մի քուրմ, ով քրիստոնեության ընդունման ժամանակ փրկել է հայոց գրերն ու դրանք փախցրել Սամոսատ։ Իսկ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց գրերը, այլ վերցրել Աշոտ Ներսիսյանի և նրա կողմից նշվող գոյություն չունեցող քրմապետի փախցրած գրերը։ ԵՊՀ պրոֆեսորը իր մեկնաբանություններից մեկում ավելի հեռուն գնացող «սենսացիոն» բացահայտում արեց և նշեց, որ արամեերեն լեզուն նույն հայերենն է։ Իսկ գուցե նման կարծրատիպային, բայց գիտության հետ որևէ կապ չունեցող մտքերի հուշարարը և՞ս եղել է ChatGPT-ն։



Պարո՛ն պրոֆեսոր, մյուս անգամ ձեր, ներողություն, արհեստական բանականության «վերլուծությունները» իբրև սեփական մտքի արգասիք հրապարակելիս՝ չափազանց ուշադիր եղեք, ի վերջո Մայր բուհի պրոֆեսոր եք հանդես գալիս, ուսանողներ ունեք, վաղն ի՞նչ օրինակ են վերցնելու ձեզանից:

Հ.Գ. Աշոտ Ներսիսյանի հետ բանավիճողներն այսուհետ թող մտածեն՝ արժի՞, արդյոք, ժամանակ ծախսել և, ի դեմս ԵՊՀ պրոֆեսորի, բանավիճել արհեստական բանակության հետ»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան