Արտաքին 5 տարի առաջ - 18:14 29-10-2021

Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսային երկու բնակավայրերը

Թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է քրդական ANHA լրատվական գործակալությունը, փոխանցում է ermenihaber-ը:

«Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,- գրում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ սիրիական բանակը, ի պատասխան, գնդակոծել է զինյալների դիրքերը Ազազ քաղաքի շրջանում՝ Քաֆերխաշի բնակավայրերում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում