Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 14:57 28-10-2021

Հայտնի է թրոմբների առկայության հիմնական ախտանշանը

Բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան խոսել է այն մասին, թե ինչ նշաններով կարելի է ենթադրել, որ ոտքերի անոթներում կարող են առաջանալ թրոմբներ։

«Առաջին ազդանշանը, որը վկայում է խնդրի առկայության մասին, այտուցների առաջացումն է և ստորին վերջույթներում ծանրության զգացումը»,- ասել է նա VM.RU պորտալին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ այս ախտանշանները վկայում են արյան անոթների խցանման մասին։

Մասնագետի խոսքով՝ ցանկացած այտուց ու ցավի զգացողություն պետք է անհանգստանալու տեղիք տան: Սա, իհարկե, առիթ է գնալու և հետազոտվելու։

Նա նաև նշել է, որ խնդրահարույց հատվածների վրա մաշկը սովորաբար բարակում է, ձեռք է բերում բնորոշ փայլ և կապտավուն երանգ։

Բացի դրանից, Լյուդմիլա Լապան խորհուրդ է տվել ստուգել թրոմբի առկայությունը նրանց, ովքեր հաղթահարել են COVID-19-ը, ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը կամ աուտոիմուն հիվանդությունները: