Ներքին 5 տարի առաջ - 17:37 27-10-2021

Պայքար է համավարակի հետ. ի՞նչ ճակատագիր կունենան ՀՀ ուսումնական հաստատությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հստակ պատասխան չտվեց, թե կորոնավիրուսային հիվանդության տարածման պայմաններում ինչ ճակատագիր կունենան ՀՀ ուսումնական հաստատությունները։

«Օրեր առաջ հանրակրթական դպրոցներում արձակուրդները երկարաձգվեցին, և առողջապահության նախարարի կողմից հորդոր եղավ բուհերին, որ հնարավորության դեպքում անցնեն հեռավար ուսուցման։ Դժվար հարց է, մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպես կկազմակերպվի հետագա ընթացքը, այդ հարցն այսօր հստակ և սպառիչ պատասխան չունի»,– նշեց ԿԳՄՍ նախարարը և հավելեց, որ իրավիճակն այս օրերին անկանխատեսելի է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ համակարգը անցնի նախկին մեխանիզմներին (ամբողջական հեռավար ուսուցման – խմբ.), Դումանյանը շեշտեց, որ իրենք կողմ են առկա ուսուցմանը։

«Ուղղակի այսօր պայքար է գնում համավարակի հետ, ունեցած հնարավորություններով փորձում ենք դիմակայել։ Իրավիճակի վերլուծությունը ցույց կտա, թե ինչ հնարավորություններ կան, և ինչ քայլեր կձեռնարկենք հետագայի համար»,– ասաց նախարարը։

Նա հուսով է, որ ուսումնական հաստատությունները շուտով կվերադառնան առկա ուսուցման։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են