Մամուլ 3 տարի առաջ - 08:48 08-12-2022

Ի՞նչ ճակատագիր կունենան աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, լուրջ փոփոխություններ կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների առումով, չի բացառվում նաև միավորման տարբերակը։

Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, նախնական տարբերակով իշխանությունները պատրաստվում են առողջապահության նախարարության մեջ ներառել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաղադրիչ ունեցող ոլորտային հատվածը։ Ինչ վերաբերում է նախարարության մնացած «բլոկների» հետագա ճակատագրին, ապա քննարկվում է այն վարչապետի աշխատակազմի շրջանակներում տեղավորելու հնարավորությունը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ինչ կարգավիճակ կմտածեն. չի բացառվում առընթեր ՊՈԱԿ ստեղծելու տարբերակը։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ վարչապետի աշխատակազմին առաջիկայում լրացուցիչ այլ լիազորություններ ևս կընձեռվեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են