Մամուլ 5 տարի առաջ - 08:14 26-10-2021

Իշխանությունը չի մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել. Հրապարակ

«Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ մեծ շքախմբով այցելել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ սպառնացել աշխատակիցներին՝ եթե մեկ մարդու նման չընտրեն Կապանի ՔՊ թեկնածուին, բոլորին կազատեն աշխատանքից: Կոմբինատում Կապան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ են աշխատում:

Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը եւ ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռեւանշի հասնեն: Այստեղ ՔՊ թեկնածուն նկարիչ Դավիթ Դանիելյանն է՝ Արայիկ Հարությունյանի սանիկը, իսկ նրա մրցակիցը երկարամյա քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է, ով 2018-ին հաղթեց ՔՊ թեկնածուին, չնայած ՔՊ-ն վերելքի վրա էր:

Հիշեցնենք, որ կոմբինատի 15 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ընկերությունն օրեր առաջ, անհասկանալի պայմաններում նվիրեց ՀՀ կառավարության աշխատակազմին»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ