Մամուլ 1 տարի առաջ - 08:11 14-05-2025

Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում, չեն կարողանում նրա ասած-արածների տակից դուրս գալ։ Արդեն քանի օր է՝ պատերի տակ ՔՊ-ականները դատապարտում են նրան, ասում են՝ չէր կարելի օրենսդիր մարմնում ընդդիմադիրներին համբալ անվանել։ Անգամ Փաշինյանի հավատարիմ զինակիցներն են խուսափում խոսել այս թեմայով, «կռուտիտներ» չեն կարողանում գտնել, ոմանք նույնիսկ հայտարարում են, թե չեն հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, իշխանափոխությունից հետո Փաշինյանի հովանու ներքո ապաստանած Սերգեյ Բագրատյանին երեկ հարցրինք՝ լինելով նախորդ գումարման խորհրդարանների պատգամավոր՝ հիշո՞ւմ է, որ երբեւէ որեւէ վարչապետ ընդդիմության ներկայացուցչին թիվ մեկ օրենսդիր մարմնում համբալ ասած լինի։ Հարցը լսելուն պես պատգամավորը խառնվեց իրար, դիմեց ժեստերի լեզվին՝ խնդրելով, որ «յան տանք» իրենից, ինքը չգիտի ինչ պատասխանի։ Երբ տեսավ «յան չենք տալիս»՝ մարաթոնյան վազքի չեմպիոնի նման դուրս նետվեց խորհրդարանի շենքից։ Մենք որոշեցինք «հետապնդել» նրան, ի վերջո, նա ճարահատյալ նետեց՝ «նո քոմենթ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ