Ներքին 4 տարի առաջ - 21:17 22-10-2021

Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է․ Իշխան Սաղաթելյան

Այսօր կարող եք համարել մի նոր գործընթացի սկիզբ։ Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը։ Այո, գտնում ենք, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը»,- ասաց նա։

Պարզաբանելով խոսքը՝ Սաղաթելյանը նշեց, որ իրենց և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է։

«Դա է մեր հակազդեցության բուն պատճառը։ Իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Գտնում ենք, որ այն ինչ կատարվում է , լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր։ Այսինքն՝ Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։ Դա կանխելու համար գտնում ենք համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ ցույց տալով աշխարհին և այս չարիքի իշխանությանը, որ ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին և դուրս է գալիս պայքարի»,- հավելեց նա։

Սաղաթելյանը հայտնեց, որ բացի քննարկումներից, նախատեսվում են հանրահավաքի անցկացում։

«Սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու։ Առաջիկայում այս օրակարգով կունենանք մեծ հանրահավաք»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին