Արտաքին 5 տարի առաջ - 10:23 22-10-2021

Պուտինը պատմել է, թե որ փիլիսոփաների գրքերն է կարդում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» ֆորումի ժամանակ պատմել է, որ կարդում է փիլիսոփաներ Իվան Իլյինի, Նիկոլայ Բերդյաևի և այլ ռուս մտածողների աշխատությունները, որոնք մտածում էին երկրի և նրա ապագայի մասին:

«Չէի ցանկանա ասել, որ միայն Իվան Իլինն է, բայց ես մինչ օրս կարդում եմ Իլյինին, գիրքը դարակումս է, և ժամանակ առ ժամանակ հանում եմ այն, կարդում։ Ես նշեցի Բերդյաևին, մեր մյուս մտածողներին։ Սրանք բոլորը այն մարդիկ են, որոնք մտածում էին Ռուսաստանի մասին, մտածում նրա ապագայի մասին», - ասել է պետության ղեկավարը:

Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն հետաքրքրում է այս մարդկանց մտքի ընթացքը`հարմարեցված այն ժամանակի համար, երբ նրանք գործում և ձևակերպում էին իրենց գաղափարները:

Մասնավորապես, նա հիշել է ազգի պասիոնարության գաղափարի մասին: Պուտինը դա անվանել է հետաքրքիր.

«Կարելի է վիճել, դեռ վիճում են»,- շարունակել է նա։

Նա նաև մատնանշել է, որ եթե դեռևս վիճում են հեղինակների կողմից ձևակերպված գաղափարների շուրջ, նշանակում է՝ դրանք դատարկ չեն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ