Ներքին 4 տարի առաջ - 12:08 25-07-2022

Իմ և ընտանիքիս նկատմամբ տեղի ունեցող հաշվեհարդարը ընդամենը մի օղակն է բռնաճնշումների. Չալաբյանի կինը կարդում է ուղերձը

«Դաբլ թրի Հիլթոն հոթել Երևան» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և քաղաքական թիմի մամուլի ասուլիսը:

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանն իր ելույթում՝ ներկայացնելով Ավետիք Չալաբյանի ուղերձը, ասաց. «Արդեն 75 օր է՝ ինչ Ավետիքն անազատության մեջ է, կալանավորված է։ Այս ամբողջ ընթացքում հնարավորույուն չի ունեցել մասնակցել ակտիվ կյանքին։ Նա ուղերձ է գրել ձեզ համար՝ այսօր, «Արմավիր» ՔԿ-ից. «Սիրելի՛ բարեկամներ, արդեն 2, 5 ամիս է՝ ինչ ես գտնվում եմ երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։ Հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ ու ընտանքիս նկատմամբ իրականացվող հաշվեհարդարը։ Պլանավորած սադրանք, ապօրինի ձայնագորությամբ ու մոնտաժով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել և ակնհայտորեն կեղծ մեղադրանք առաջադրելու համար։ Ակնհայտ խախտումներով կալանքի երկարացում է տեղի ունենում։ Իմ և ընտանիքիս նկատմամբ տեղի ունեցող հաշվեհարդարը ընդամնեը մի օղակն է բռնաճնշումների՝ որը վերջին չորս տարիների ընթացքում անփառունակ, տանուլ տված պատերազմից հետո տեղի են ունենում մեր հայրենասեր ու արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը՝ ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում