Մամուլ 4 տարի առաջ - 08:48 22-10-2021

Գունագեղ միջոցառման հետևանքները. ինչու քովիդը սրընթաց աճեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե նախարարության մասնագետներն ու գերատեսչություններն արդյոք տեղեկացրել են կառավարությանն ու վարչապետին, որ բացօթյա միջոցառման կազմակերպումը կարող է նպաստել վարակի տարածմանն ու թվերի ահագնացմանը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից պատասխանել են, որ համարակի թվերի աճ ոչ թե սեպտեմբերի 21-ից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի սկզբին, այլ սեպտեմբերի մեկից հետո է գրանցվել, երբ ուսումնական հաստատություններում սկսվել են դասերը: Կառավարությանը հորդորելու ու միջոցառման ժամանակ պատշաճ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ նախարարությունը լղոզված պատասխան է տվել՝ ընդգծելով՝ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուն ոչ թե իրենք, այլ ուժային կառույցներն են:

Ստացվում է՝ Առողջապահության նախարարությունը խոստովանում է, որ վիրուսի տարածման աճ դեռեւս սեպտեմբերին են նկատել, բայց, ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, ռիսկ չեն արել դիմել կառավարության վերին էշելոնի ներկայացուցիչներին՝ հորդորելով հրաժարվել տարատեսակ միջոցառումներից, որոնք կարող են նպաստել վիրուսի տարածմանը: Եւ այսօր երկրում ունենք վարակի տարածման ահագնացող տեմպեր, եւ մինչ օրս 5.700 մահ է արձանագրել նախարարությունը: Պարզվում է՝ այս թիվը չի ներառում տանը մահացած քաղաքացիների դեպքերը: Եթե դրան գումարենք 650-700 մահացածներին մինչ օրս, ապա պատկերն առավել սահմռկեցուցիչ է դառնում»:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»