Ահաբեկչություն Բրիտանիայում․ պատգամավորին սպանել է բարձրաստիճան պաշտոնյայի որդին
copy image url

Ահաբեկչություն Բրիտանիայում․ պատգամավորին սպանել է բարձրաստիճան պաշտոնյայի որդին

Արտաքին 3 տարի առաջ - 18:44 17-10-2021

Բրիտանիայում պաշտոնապես նշվել է խորհրդարանական պատգամավոր սըր Դեյվիդ Էմեսի սպանության մեջ կասկածյալի անունը: Ահաբեկչության հոդվածով ձերբակալված անձի անունն է Ալի Հարբի Ալի, գրում է BBC- ի ռուսական ծառայությունը, հոկտեմբերի 17 -ին: Նա 25 տարեկան է և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է՝ ծագումով Սոմալիից:

Ըստ պարբերականի՝ մի քանի տարի առաջ իշխանությունները խորհուրդ էին տվել նրան անցնել «Prevemt» ծրագիրը, որն ուղղված է ծայրահեղականության և քաղաքացիների արմատականացման դեմ պայքարին: Այս ծրագրին մասնակցելը կամավոր է, և մերժումը չի ենթադրում քրեական պատասխանատվություն:

Մինչդեռ, ինչպես պարզել է Times- ը, Ալի Հարբի Ալին Լոնդոնում բնակվող` Սոմալիի վարչապետի նախկին խորհրդական Հարբի Ալի Կուլանի որդին է:

Հայրը հայտարարել է, որ ցնցված է և նման բան ընդհանրապես չէր սպասում իր որդուց:

«Ես ցնցված եմ: Սա ամենևին այն չէ, ինչ ես սպասում կամ ինչի մասին երազում էի», - ասել է Հարբի Ալի Կուլանը բրիտանական թերթին:

Հոկտեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Պահպանողական կուսակցության 69-ամյա պատգամավոր Դեյվիդ Էմեսը եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դանակի մի քանի հարված է ստացել: