Արտաքին 5 տարի առաջ - 23:03 15-10-2021

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Պետդումայի ընտրությունների հետ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ևս 237 մարդու նկատմամբ՝ կապված Ղրիմում Պետդումայի ընտրությունների և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների քվեարկության հետ: Այդ մասին ուրբաթ օրը՝ գերատեսչության նիստից հետո, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Մինչ օրս որոշում է կայացվել այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մասնակցել են քվեարկությանը` Ղրիմի տարածքում՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում Պետդումայի ընտրություններին աշխատանքներ կատարելու համար», - հայտարարել է Դանիլովը՝ հավելելով, որ նոր որոշումը վերաբերում է 237 մարդու:

Ըստ ԱԱՊԽ քարտուղարի՝ այն մարդկանց մեծ մասը, ում դեմ սահմանափակող միջոցներ են կիրառվել, ընտրական հանձնաժողովների անդամներ են:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա