Արտաքին 4 տարի առաջ - 12:59 07-10-2021

Քըլըչդարօղլու. «Էրդողանը պիտի իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի, այն էլ՝ անմիջապես»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երբ ԺՀԿ-ն իշխանության գա, Թուրքիան անհապաղ հաշտվելու է Սիրիայի և Եգիպտոսի հետ, գրում է ermenihaber-ը։

«Սիրիայի ու Եգիպտոսի հետ փոխադարձ դեսպանություններ ենք բացելու։ Սիրիայից մինչև Եգիպտոս գնացող բոլոր ճանապարհները բացելու ենք երթևեկության համար»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն Մերսինում բեռնափոխադրողների հետ հանդիպման ժամանակ։

Ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ԺՀԿ-ն առաջարկում է փոփոխության ենթարկել Թուրքիայի սահմանադրության առաջին չորս հոդվածը։

«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պահանջում են փոխել սահմանադրության առաջին չորս հոդվածը, իսկ Էրդողանը կարծում է, թե դա ես եմ ասել։ Էրդողանը պիտի մի անկախ կազմակերպությունից իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի, այն էլ՝ անմիջապես»,- հեգնել է քեմալականների առաջնորդը՝ հերքելով Էրդողանի արած հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ